Զինծառայողի մահվան ելքով վրաերթի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ – armeniatoday.am

Օգոստոսի 19-ին զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), հավելել են ՔԿ-ից։ 

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ

Leave a Comment