«Ողորմի՛ կողքի մեռելներին:
Սովորաբար, երբ մահացած մարդն ակնհայտ վատն է եղած լինում, նրան հիշելիս ասում են՝ «ողորմի՛ կողքի մեռելներին»։
Հիմա նույնը կարելի է ասել այսպես կոչված քաղհասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների ու իրավապաշտպանների մասին․ նրանց մասին, որոնք 20 տարուց ավելի միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման պատրվակով, տասնյակ տարիներ իրենց ներկայացրել են որպես արդարության ու մարդու իրավունքների պաշտպաններ։
Վերջին շրջանում Արեգնազ Մանուկյանի գործը որոշիչ լակմուսի թուղթ էր, որտեղ ևս մեկ անգամ ականատես եղանք, որ քաղհասարակություն կոչվածից փչում է քաղաքացիական մեռելահոտ։
Երբ իշխանությունը հոգեբանական խոշտանգման է ենթարկում Արեգնազին ու նրա դեռահաս դստերը՝ արգելելով նրանց շփումներն ու տեսակցությունները, սրանք լուռ են, չեն ծղրտում, չեն դատապարտում ռեժիմի այլանդակությունները։
Մեր պարտքն է արձանագրել ու հիշեցնել, թե բարոյական ու իրավական սոսկալի ճգնաժամի պայմաններում ով ինչ վարքագիծ է դրսևորել»։