Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Այս մասին…
Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։
Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ ՊՆ-ից հայտնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո։ Զինծառայողների ընտանիքները տեղեկացված են դեպքի մասին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։