Մոտ մեկ շաբաթ առաջ Նուբարաշենի զորամասում տեղի է ունեցել զինծառայողների զանգվածային սննդային թունավորում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Armenia Today-ի հրապարակման պահին Պաշտպանության նախարարությունը իրավիճակը չէր մեկնաբանել։
Պարբերականի տվյալներով՝ զինծառայողների զգալի մասին տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, իսկ ավելի թեթև ախտանիշներ ունեցողներին տեղավորել են զորամասի բուժական մաս։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից «Հրապարակին» հաստատել են, որ զինծառայողները բուժհաստատություն են ընդունվել աղիքային վարակով։ Միևնույն ժամանակ կենտրոնում չեն հստակեցրել, թե որ զորամասից են նրանք տեղափոխվել և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել թունավորումը։
Թերթը պնդել է, որ թունավորման պատճառ կարող էր դառնալ սնունդը։
