ԶԼՄ-ները հայտնել են ՌՈ նոր պետի նշանակումից հետո ՊՆ-ում առաջացած դժգոհության մասին

Հայաստանի ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանի նշանակումը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում դժգոհություն է առաջացրել հրամանատարական կազմի մի մասի շրջանում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության համակարգում իր աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ դժգոհությունը կապված է նաև ոստիկանության համակարգից Հովհաննիսյանի նախկին գործընկերների՝ Ռազմական ոստիկանություն հնարավոր տեղափոխության հետ։

«Հրապարակը» պնդել է, որ առաջացած արձագանքի ֆոնին Հովհաննիսյանին խորհուրդ են տվել կադրային նշանակումներն իրականացնել աստիճանաբար և զգույշ։

Պարբերականը նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո դժգոհ էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքից և դիտարկում էր նրա վերանշանակման հարցը։ Թերթի աղբյուրի տվյալներով՝ արդյունքում վարչապետը որոշել է Պապիկյանին «ևս մեկ հնարավորություն» տալ։

Leave a Comment