Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +32-34 աստիճան։ Կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +22-27, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +22-26, նախալեռներում՝ +28-31, Գեղարքունիքում՝ +20-25, Լոռիում՝ +22-26 աստիճան։
Տավուշի լեռնային շրջաններում օդը կտաքանա մինչև +22-25, հովիտներում՝ մինչև +28-31, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ մինչև +21-24, նախալեռներում՝ մինչև +28-32 աստիճան։
Արարատի նախալեռներում ցերեկը ջերմաստիճանը կլինի +31-34, հովտային շրջաններում՝ +32-35, Արմավիրի մարզում՝ +32-35 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է +24-27, նախալեռներում՝ +31-35 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում օդը կտաքանա մինչև +18-22, նախալեռներում՝ մինչև +24-28, հովիտներում՝ մինչև +30-34 աստիճան։
Արցախում կանխատեսվում է մինչև +30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
