Ճապոնիայի կենտրոնական հատվածում գտնվող Տոչիգի պրեֆեկտուրայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս աշխատակցի։ Այս մասին հայտնել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը։
Նշվում է, որ բախման պահին տուժածները երկաթուղային գծերի վրա աշխատանքներ էին իրականացնում։ Բոլոր չորսին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառով երկաթուղու այդ հատվածում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։