Վրաստանը հերքում է` 20000 մարդու` երկիր մուտք գործելու մասին մասին տեղեկությունները կեղծ են

Վրաստանը հերքում է` 20000 մարդու` երկիր մուտք գործելու մասին մասին տեղեկությունները կեղծ են

Վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել տարբեր երկրների 7880 քաղաքացի, մինչդեռ 20000 մարդու՝ երկիր մուտք գործելու մասին մասին տեղեկությունները կեղծ են, հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը՝ ըստ «Ռուսթավի 2»-ի։

Նույն ժամանակահատվածում այս անցակետով Վրաստանից դուրս է եկել տարբեր երկրների 8406 քաղաքացի, պարզաբանել է նախարարությունը՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից և վիճակագրության աղավաղումից։

Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի միջոցով)։

Leave a Comment