29-ամյա TikTok աստղի առեղծվածային մահը. մարմինը գտել են այրված վիճակում՝ Ֆրանսիայի հարավում

Ֆրանսիայի հարավում սպանվել է ֆրանսիացի TikTok բլոգեր Սոնյա Բելինան, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Նիմի դատախազ Սեսիլ Ժենսակի հայտարարությանը։

Օգոստոսի 12-ի առավոտյան մի աշխատող Գար դեպարտամենտի Սեն-Ժիլ համայնքի խաղողի այգում հայտնաբերել է այրված մնացորդներ։ Մեծ վնասի պատճառով մի քանի օր է պահանջվել Բելինայի մարմինը ճանաչելու համար։ Libération թերթի տվյալներով՝ նրա ընտանիքը հայտնել է նրա անհետ կորելու մասին, այն բանից հետո, երբ նա օգոստոսի 12-ին, ժամը 1:00-ի սահմաններում, դուրս է եկել մոր տնից և չի վերադարձել։

«ԴՆԹ թեստերը հաստատել են մահացած և մասամբ այրված գտնված անձի ինքնությունը… իսկապես համընկնում է [Բելինային – խմբ.] ինքնության հետ», — Ժենսակի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն՝ ֆրանսիացի իրավապահ մարմինները ձերբակալել և կալանավորել են երկու կասկածյալի՝ դիակի հայտնաբերումից հետո սկսված հետաքննության շրջանակներում։

Հեռուստաալիքը հայտնել է, որ ընտանիքի փաստաբան Մուրադ Բաթթիհը հայտարարել է, որ ներկայումս չունի որևէ տեղեկություն՝ հաստատելու համար, որ Բելինան սպառնալիքների կամ ոտնձգությունների է ենթարկվել սոցիալական ցանցերում։

BFMTV-ն պարզաբանել է, որ Բելլինան 29 տարեկան էր, նա ծնունդով ԳԱՐ դեպարտամենտից էր։ TikTok սոցիալական ցանցում նրա պրոֆիլին հետևում է ավելի քան 260 հազար մարդ։

Leave a Comment