Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով կա 1 զոհ, 5 վիրավոր․ ԶԼՄ – armeniatoday.am

Գեղարքունիքի մարզում «Գազ 53»-ը վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 21:20-ի սահմաններում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին։

Վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Կայքը հավելել է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Leave a Comment