Ապահովվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

19 Օգոստոսի, 2026

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։

Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։

«Հոգևոր անվտանգություն

Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`

1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,-ասված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Leave a Comment