Իրանը պետք է պատրաստ լինի պատերազմի․ Ղալիբաֆ • Tribune.am

Իրանը պետք է պատրաստ լինի առճակատման, որպեսզի ԱՄՆ-ի հետ ցանկացած շփում և բանակցություն արդյունավետ լինի։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները արդյունք չեն տա, եթե Իրանը պատրաստ չլինի պատերազմի։ Նա այժմ այցելում է Իրաք։

Իրանի խորհրդարանի խոսնակը պնդում է, որ տարածաշրջանում անկայունության և առևտրային ուղիների բնականոն գործունեության խաթարման հիմնական պատճառը ԱՄՆ-ն է և նրա սկսած պատերազմը։

Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներկայումս գտնվում է «կաթվածահար վիճակում» և կկորցնի իր հեղինակությունը՝ անկախ նրանից, դուրս կգա պատերազմից, թե կշարունակի այն։

Leave a Comment