ԶՈւ-ում ինքնասպանությունների հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Ըստ որոշման՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է մշակի և վարչապետին ներկայացի համապատասխան առաջարկություններ:

Խումբը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը, և բաղկացած է 11 անդամից, այդ թվում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ներքին գործերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի փոխնախարարները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարը և Ռազմական ոստիկանության պետը:

Leave a Comment