Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերիների համար նախատեսված հաստատությունից։ Այս մասին հայտնում է ուկրաինական…
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերիների համար նախատեսված հաստատությունից։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրներին։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Խարկովի մարզի Իզյումի շրջանի Պետրովսկոյե բնակավայրում։ Ըստ հրապարակման՝ փախուստի դիմածները Ռուսաստանի 25-րդ բանակի զինծառայողներ են՝ «Սաբլյա» և «Ռոկեր» կանչայիններով։
Աղբյուրների պնդմամբ՝ փախուստի ժամանակ նրանք սպանել են ուկրաինացի զինծառայողի, վերցրել նրա ծառայողական զենքը և հեռացել մուգ մոխրագույն Mercedes ML350 ավտոմեքենայով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ուկրաինայի ուժային կառույցները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։