COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ այսօր տեղի ունեցավ COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։

«Նիստի ընթացքում գործընկերների հետ քննարկեցինք Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Առանձին անդրադարձանք «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, տարածքի նախապատրաստման և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկեցինք նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։

COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով․ բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ ենք տանում կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքները՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment