Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսի մակարդակը բարձրացրել է 30 սանտիմետրով

Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսի մակարդակը բարձրացրել է 30 սանտիմետրով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Էլ Նինյոյի ևս մեկ հետաքրքիր դրսևորում են օվկիանոսի մակարդակի նկատելի տատանումները, որոնք կապված են ջրի ջերմային ընդարձակման և սեղմման հետ։ Որքան ջուրը տաք է, այնքան մեծ ծավալ է զբաղեցնում, իսկ սառչելիս՝ հակառակը, սեղմվում է։

NOAA-ի տվյալներով՝ օգոստոսի 11-ին Խաղաղ օվկիանոսի հասարակածային՝ առավել տաքացած հատվածում ծովի մակարդակը նորմայից մոտ 30 սմ-ով բարձր է եղել։ Միևնույն ժամանակ Չինաստանի ափերի մոտ դիտվել է հակառակ պատկերը․ այստեղ ծովի մակարդակը սովորականից մոտ 20 սմ-ով ցածր է եղել։

Այս զգալի նվազումը կապվում է «Դոլֆին» թայֆունի անցման հետ։ Փոթորիկը խառնել է օվկիանոսի վերին ջրաշերտերը՝ ջրի ջերմաստիճանը նվազեցնելով 2–3 °C-ով։ Արդյունքում ջուրը սեղմվել է, ինչը նպաստել է ծովի մակարդակի նվազմանը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment