Ըստ Financial Times-ի՝ ընդդիմության հետ շուրջ երկու շաբաթ տևած բանակցությունների ընթացքում պաշտոնյաները երբեք չեն բարձրացրել ԱՄՆ-ի կալանքի տակ գտնվող նախկին նախագահին ազատ արձակելու հարցը։
Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը նախկինում Մադուրոյի ակտիվ պաշտպաններից էր, այժմ հազվադեպ է հիշատակում նրան և ԱՄՆ-ի հետ համագործակցելով՝ ամրապնդում է իր իշխանությունը։
Բանակցություններն, ընդհակառակը, կենտրոնացել են ընտրությունների, երկրաշարժի հետևանքների վերականգնման, Մեծ Բրիտանիայում պահվող Վենեսուելայի 4 մլրդ դոլարի ոսկու, արդարադատության բարեփոխումների և քաղաքական բանտարկյալների հարցերի վրա։
