Ֆրանկֆուրտի կենտրոնում 2,3 մլն եվրո արժողությամբ 200 մետրանոց բազմագույն լուսավորվող ցանց է տեղադրվել։ Ամերիկացի նկարչուհի Ջանեթ Էքելմանի A Sky full of Hope աշխատանքը նախատեսված է երեք տարի մնալու Կոնստաբլերվախե հրապարակում։
Նախագծի համար բաց մրցույթ չի անցկացվել․ քաղաքապետարանում դա բացատրել են նրանով, որ այն «յուրահատուկ արվեստի գործ» է։ Տեղացիները քննադատել են ծախսը՝ նշելով, որ հրապարակի տակ գտնվող մետրոյի զուգարանը չի գործում։
Հարցեր են առաջացել նաև հնարավոր շահերի բախման վերաբերյալ, քանի որ նախագծի պատասխանատու ընկերության մասնակիցներից մեկը նախկինում ղեկավարել է աշխատանքը ստանձնած գործակալությունը։
