Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարված ՌԴ քաղաքացիներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի հայտարարությունները չեն արտացոլում Բաքվի վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։

«Նշված մասնավոր անձանց հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում Ադրբեջանին և այդ Հանրապետության հետ հարաբերություններին ուղղված Մոսկվայի մոտեցումները»,- այս մասին ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Մոսկվայի կարծիքով, պետք է զարգանան գործող երկկողմ պայմանագրիրավական բազայի, առաջին հերթին՝ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները, եթե Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առկայությունը։

«Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում՝ առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև նման երկխոսություն կկայանա։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի միջոցով հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ՝ «ահաբեկչության կոչերի» մեղադրանքով։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment