Արցախը ճանաչել է Փաշինյանը, ոչ թե հայ ժողովուրդը․ Շարմազանով • Tribune.am

Արցախն Ադրբեջանի մաս չէ,այն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Գործող ռեժիմի ներկայացուցիչներն Արցախի հանձնումը մարսեցին, հիմա էլ ԱԺ-ում հարցեր են հնչեցնում՝ Արցախն Ադրբեջանի մաս է, թե՞՝ ոչ։ Հարցն էլ տալիս են մի մարդու, ով ստիպված է եղել լքել Արցախն ադրբեջանցիների հանցավոր գործողության արդյունքում։

Ես Արցախում չեմ ծնվել,ապրել եմ բացառապես ՀՀ -ում,բայց համոզված եմ,որ ցանկացած պետական ու ազգային շահ գիտակցող ՀՀ քաղաքացու համար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։

Զուտ այն պատճառով, որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, մենք չենք կարող ու չպետք է նույն բանն անենք։

Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Ես դրա մասին ասել եմ ոչ միայն ՀՀ-ում,այլ նաեւ Մոսկվայում ՝ադրբեջանցիների աչքերին նայելով։

Եվ մեր խնդիրը պետք է լինի դրա մասին բարձրաձայնել ամենուր,որպեսզի որեւէ քպ-ականի մտքով չանցնի նման հարց տալու։

Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից, ինչպես օկուպացված է Կիպրոսի հյուսիսային մասը Թուրքիայի կողմից»։

Leave a Comment