Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։
Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։
Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: