Մինասյան Լիլոն ու Ղազարյան Սոնիկը Թուրքիայի պատճառով հայտնվել են անհարմար իրավիճակում



ՔՊ-ական Մինասյան Լիլոն ընդդիմությանը մեղադել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հավասարության նշան դնելու համար մի դեպքում, երբ այդ հավասարության նշանը նախևառաջ դրել էր ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը նույն օրվա ընթացքում ունեցած իր մի ելույթում: Լիլոն դատապարտել է ընդդիմության այդ կեցվածքն այն առումով, որ իբր նման հավասարության նշան դնելու միջոցով փորձ է արվում հանրության աչքում սևացնել ԵՄ-ն, հետևաբար և՝  ՔՊ-ի՝ դեպի Արևմոտք տանող քաղաքականությունը:
 
Բայց ինչո՞ւ կամ ինչի՞ց է տրտնջում Մինասյան Լիլոն, եթե Թուրքիան որպես Հայաստանից արևմուտք ընկած Արևմուտքի մի մասնիկ է մատուցում մեկ այլ ՔՊ-ական՝ կոչ անելով չվախենալ Թուրքիայից: Այսինքն՝ մի ՔՊ-ականի համար Թուրքիան Եվրոպա է, մյուսի համար՝ ո՞չ, մեկի համար Արևմուտք է, մյուսի համար նեոոսմանական արժեքենրի վրա հիմնված մահմեդական պետությո՞ւն, այս ի՞նչ դիսոնանս  է, ի՞նչ հակասություն:
 
Ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչները նույն իրականությունը հանրությանը ներկայացնում են միմյանցից էապես տարբեր չափորոշիչներով՝ կախված իրավիճակից. երբ պետք է ընդդիմությանը քննադատել, ԵՄ-ն ու Թուրքիան համեմատելը ներկայացվում է որպես Եվրոպային սևացնելու փորձ, իսկ երբ պետք է Թուրքիայի վասալը դառնալուն միտված քաղաքակնությունը հիմնավորել, Թուրքիան ներկայացվում է որպես Հայաստանի արևմտյան ուղղության բնական բաղադրիչ։
 
Ակնհայտորեն գործ ունենք մանիպուլյատիվ հայտարարությունների ու քաղաքական քաոտիկ վարքագծի հետ: ՔՊ-ականներից ամեն մեկը փորձում է յուրովի թեթևացնել Նիկոլի գործը՝ ապացուցելու սեփական օգտակարությունը, մինչդեռ ակամա ստացվում է ճիշտ հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment