Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ օգոստոսի 18-ին Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով մեկ օրում անցել է ավելի քան 20 հազար մարդ։ Վրաստանի հետ սահմանին հերթերը հասնում են…
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ օգոստոսի 18-ին Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով մեկ օրում անցել է ավելի քան 20 հազար մարդ։
Վրաստանի հետ սահմանին հերթերը հասնում են 2,5 ժամի:
Վերջին օրերին անցակետում ուղևորահոսքը բարձր է եղել․ օգոստոսի 15-ին և 16-ին սահմանը հատել է օրական ավելի քան 19 հազար մարդ։
Մաքսային ծառայությունից հայտնել են, որ զբոսաշրջային մեծ հոսքին զուգահեռ ռեկորդային է նաև մարդատար ավտոմեքենաների թիվը։ Անցակետում հերթափոխերն ուժեղացվել են, ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ՝ տրանսպորտային միջոցների սպասարկումն արագացնելու և թողունակությունն ավելացնելու նպատակով։
Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են Վրաստան մեկնելիս և վերադառնալիս հաշվի առնել ճանապարհային իրավիճակը և պատրաստ լինել ճանապարհին սպասվող ժամանակի ավելացմանը: