Ինչպե՞ս մի քանի ամիսը դարձավ 10 տարի



Փորձելով արդարացնել Ադրբեջանում գերիների ու բռնադատվողների առկայությունն ու նրանց ազատման ուղղությամբ փաստացի ոչ մի իրական քայլ չանելու իշխանությունների վարքագիծը՝ «Թլոշ Արփոն» հստակեցրել է, թե դեռ որքան կարող է տևել այս վիճակը: «Երբ ասում եք՝ չկա խաղաղություն, եթե գերիները չեն վերադարձել, դուք կարդացե՞լ եք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերիները երբ են վերադարձել երկրներ, 10 տարի է տևել»,-մասնավորապես՝ հայտարարել է թուրքական դրոշի նվիրյալ Դավոյոքն Արփոն:
 
Արփոն, փաստորեն, անգրագետ է. լիմնելով ԱԺ պատգամավոր՝ նա գաղափար անգամ չունի Ժնևի կոնվենցիաների մասին: Նույն Ադրբեջանի կողմից վավերացված Ժնևի 3-րդ կոնվենցիան հստակ պարտավորեցնում է ռազմագերիներին ազատ արձակել և հայրենադարձել անմիջապես ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, և թերևս հենց այս պատճառով է,որ Ադրբեջանն իր մոտ պահվող հայերին չի համարում գերիներ, այլ ռազմական հանցագործներ է հռչակում, որպեսզի չստացվի, որ ընդունելով 3-րդ կոնվենցիան՝ դրան դեմ է գործում:
 
Հարց է առաջանում՝ Արփոն չի՞ հիշում, թե ինչպես էր 2021-ին Նիկոլը շատ կարճ ժամանակ խնդրում մարդկանցից՝ բոլոր գերիներին վերադարձնելու,  10 տարվա մասին խոսք գնո՞ւմ էր այն ժամամակ: Միամիտներն էլ լսել էին ու հավատացել. ի՞նչ իմանային, որ Արփոն 10 տարվա մասին է խոսելու՝ փորձելով լեգիտիմացնել իշխանությունների անգործությունը:
 
Նման հայտարարություններ ՔՊ-ականները հիմա են անում, քանի որ ընտրություններն այլևս անցյալում են ու իշխանություն կորցնելու վտանգը, ինչպես նրանք են կարծում, մնացել է հետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment