Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ թույլատրվել է. փաստաբան – armeniatoday.am

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դստերը թույլատրել են տեսակցել մայրիկին, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանը նշել է, որ այսօր երեխայի ծննդյան օրն է, և որոշումը քննիչը կայացրել է այսօր՝ Մանուկյանին անչափահաս երեխայի հետ տեսակցելու արգելքի շուրջ վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո։

Տեսակցության թույլտվության մասին Ազգային ժողովում հայտարարել է նաև ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ 

Փաստաբանը հավելել է, որ տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տեսակցության մասին Մանուկյանն էլ տեղյակ չէ:

Մանուկյանին կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին Թևանյանը ձեռրբակալվել էր ու կալանավորվել 2 ամսով։ Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

Հուլիսի 9-ին Մանուկյանին երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով, իսկ հուլիսի 20-ին նրա պաշտպանները բողոքարկել էին կալանքի որոշումը։

Leave a Comment