Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ արտահայտվեցին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին



ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ արտահայտվեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին:



Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքում հրապարակած տեսանյութով։


«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպան եմ հրավիրում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment