Կինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի ժամանակ կինն անհավանական կերպով փրկվել է՝ շենքի արտաքին եզրից ցատկելով հրշեջի գիրկը։

Ինչպես հայտնում է Past.am-ը, հրդեհը բռնկվել է շենքի 11-րդ հարկում և կարճ ժամանակում սկսել է տարածվել դեպի վերև։ Կրակից փրկվելու համար բնակիչներից մեկը դուրս է եկել շենքի արտաքին եզրին՝ հայտնվելով ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։

Դեպքի վայր ժամանած հրշեջները փորձել են կնոջը անվտանգ տեղափոխել։ Նրա մոտ բարձրացվել է հրդեհային աստիճան, որի վրա գտնվող փրկարարը պատրաստ է եղել բռնել կնոջը, եթե նա ցատկեր։

Ի վերջո, կինը ստիպված է եղել ցատկել հրշեջի ուղղությամբ։ Նա ընկել է ընդամենը մոտ երկու հարկի բարձրությունից և հայտնվել փրկարարի գրկում։ Փրկարարական գործողությունը տեսագրվել է։

Կինը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ 115 մարդ է տուժել։

Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել են 18 հրշեջ մեքենա, երկու օդային սանդուղքով մեքենա և շտապօգնության ինը անձնակազմ։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իրավապահներն ու համապատասխան ծառայությունները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment