«Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների ու ջենտլմենների հարաբերություններ չեն». Արա Պողոսյան

«Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների ու ջենտլմենների հարաբերություններ չեն». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ գրել էի, որ Իսրայելը Սիրիայում 8 ավիահարված է հասցրել Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազային, որտեղ ըստ տեղեկությունների, ստեղծվում էր թուրքական ավիաբազա։
Իսրայելի և Թուրքիայի միջև առաջացած գոյաբանական դիլեման, Իսրայելը ձևակերպել է հստակ անվտանգային «կարմիր գծեր»։ Իր «կարմիր գծերից» ներս սահմանված անվտանգային միջավայրը Իսրայելը պահում է հետևողական վերահսկողության տակ, սա համարելով իր համար գոյաբանական խնդիր։
Ժամանակին՝ 1994 թվականից սկսած, եթե ավելի հեռուն նայելիս լինեինք, ապա Հայաստանն ու ԼՂՀ–ն էլ պետք է գծեին այն խորությունը, որտեղ կարելի չէր լինի ծանր սպառազինություն և բազաներ հիմնել, որպես Արցախի գոյաբանական ռիսկերի գոտի։ Սակայն բաց թողնված ժամանակը միշտ աշխատում է թշնամու օգտին, և այդպես էր մեր պարագայում։ Բաց թողնված պահը, երբ կարող էր լեգիտիմացնել մեր իրավունքները աշխատեց ի վնաս մեզ, որովհետև այդպիսին է միջազգային հարաբերությունների էությունը՝ դու սխալվում ես, քո սխալը քո դեմ են օգատագործում։
Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների և ջենտլմենների հարաբերություններ չեն, այլ դաժան, հաճախ՝ ո՛չ արժեքահեն, սառնասիրտ, ու անզիջում մրցակցության հարաբերություններ են, որտեղ հաղթում է, նա ով կարողանում է լավագույնս օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր խաղաթղթերը, նայելով շա՜տ ավելի առաջ, քան իր բոլոր մրցակիցները»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment