
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և երկրի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը օգոստոսի 19-ին հայտարարել են, որ իրականացնում են «հանցավոր կազմակերպության բացահայտման հատուկ գործողություն»։
Իրավապահ մարմինները նշել են, որ կազմակերպությունը գործել է խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորների ղեկավարությամբ և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Անունները չեն հրապարակվում, իրավապահները խոստացել են մանրամասներ հայտնել ավելի ուշ: