Ba3 վարկանիշ Moody’s-ից` Evocabank-ին

EvocabankMoody’s Ratings-ի կողմից ստացել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների և թողարկողի վարկանիշներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության (Ba3 positive) սուվերեն վարկանիշի նույն մակարդակում։

Moody’s-ի գնահատմամբ՝ Evocabank-ի Ba3 վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessment, BCA) արտացոլում է Բանկի կապիտալի ամուր բուֆերը, կայուն շահութաբերությունը և ֆինանսավորման դիվերսիֆիկացված բազան։

Moody’s-ը նաև ընդգծում է Evocabank-ի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացված կառուցվածքը՝ կորպորատիվ, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և մանրածախ վարկավորման հատվածներում, ինչպես նաև Բանկի կենտրոնացումը գրավով ապահովված վարկավորման վրա։

Բանկի ֆինանսավորման բազան ևս գնահատվել է որպես դիվերսիֆիկացված՝ պայմանավորված ձևավորված հաճախորդային բազայով և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ երկարամյա համագործակցությամբ։

Moody’s-ի կողմից շնորհված վարկանիշները կարևոր ձեռքբերում են Evocabank-ի համար. դրանք ամրապնդում են Բանկի ճանաչելիությունը և նպաստում միջազգային ֆինանսական հաստատությունների ու ներդրողների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Leave a Comment