ԵՊՀ ամբիոնի վարիչը կաշառքի գործով տնային կալանքի է ենթարկվել – armeniatoday.am

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի նկատմամբ ենթադրյալ կաշառքի մեղադրանքով տնային կալանք է կիրառվել, տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Կոմիտեից չեն նշել ամբիոնի վարիչի անունը։

Ըստ նախաքննության՝ նա, օգտագործելով ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, քաղաքացու՝ ԵՊՀ ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու համար նրա ազգականից սկզբում պահանջել է 5000 դոլար, իսկ սակարկության արդյունքում՝ 4000 դոլար կաշառք։

Նախաքննության ընթացքում ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։ Քրեական Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment