Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. Պաշտպան – Նորություններ 19.08.2026

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ»,- այս մասին հայտնում է Մանուկյանի պաշտպան Տաթև Սողոյանը։

Նա նշել է, որ տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

 

Leave a Comment