
«Ասում եք՝ բազմաթիվ քաղբանտարկյալներ կան. արդյոք քաղբանտարկյալ եք համարում Կանդազ մականունով նախկին զինվորականին: Խոսում եք եվրոպական ստանդարնտներից, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նա 2008-ին Ղարաբաղից, այլ զինված հրոսակախմբի հետ, բերվել է Երևան, ջարդել ու ծեծել են ՀՀ քաղաքացիներին, սպանվել են ՀՀ քաղաքացիներ»,- դիմելով ընդդիմադիր Արեգա Հովսեփյանին՝ հարցրեց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը:
Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։
Արեգա Հովսեփյանն ասաց, որ Արթուր Ավանեսյանը լեգենդար հետախույզ է, ով ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Մանրամասները՝ տեսանյութում: