«Եթե մենք սկսենք խոսել ձեր ուժի համբավից, լավ տեղ չի հասնելու». Արեգա Հովսեփյան

«Եթե մենք սկսենք խոսել ձեր ուժի համբավից, լավ տեղ չի հասնելու». Արեգա Հովսեփյան

«Դուք՝ որպես քաղաքական ուժ, ընկալվում եք որպես պրոռուսական»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից Արեգա Հովսեփյանին՝ ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը: «Երբ որոշեցիք ընտրել այս հանձնաժողովն ու առաջադրվել, ակնհայտորեն, ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում ՀՀ լավագույն շահը՝ էդ հանձնաժողովը վերցնելով, հետևաբար՝ ո՞ւմ շահն եք պատրաստվում սպասարկել՝ ստանձնելով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,- շարունակեց ՔՊ-ականը: Հովսեփյանն արձագանքեց. «Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ և այլն. եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու: Պետք չի արտաքին քաղաքականությունը ձևավորել հակադրությունների վրա»:

Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Leave a Comment