ԱՄՆ-ն փոխում է մարտավարությունը Իրանի հետ հարաբերություններում. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարական է տվել կասեցնել Իրանի հետ ընթացող բանակցությունները։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարական է տվել կասեցնել Իրանի հետ ընթացող բանակցությունները։

Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին։ Ըստ աղբյուրի տվյալների՝ Միացյալ Նահանգներն իր քաղաքական դաշնակիցներին տեղեկացրել է ռազմավարական մոտեցման փոփոխության մասին. «որքան հնարավոր է շուտ Իրանին ջախջախելու» տարբերակին փոխարինելու է եկել ժամանակի ընթացքում «նրան խեղդելու» մոտեցումը։ CNN-ը նկատում է, որ եթե նախկինում Թրամփը պարբերաբար հայտարարում էր, թե քննարկումները հաջող են ընթանում և նոր համաձայնագիրը շուտով կստորագրվի, ապա այժմ ամերիկացի ղեկավարը փաստում է այդ ուղղությամբ որևէ դիվանագիտական քայլերի բացակայության մասին։

Հեռուստաընկերության աղբյուրները նշում են, որ Թրամփը ցուցում է տվել իր բանակցային թիմին, որի կազմում են նրա փեսա Ջարեդ Կուշները, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնաց Ստիվ Ուիթկոֆը, չհամագործակցել Թեհրանի հետ։ Թեև Սպիտակ տան ղեկավարն նման կարգադրություն է արձակել Իրանի հետ «դրական բանակցություններից» հետո, CNN-ի աղբյուրները պարզաբանել են, որ Թրամփին դուր չի եկել իր պահանջներին ընդառաջ գնալու Թեհրանի անպատրաստակամությունը։ Ինչպես նշվում է, քննարկումները վերսկսելուց առաջ ամերիկացի առաջնորդը մտադիր է սպասել, մինչև իսլամական հանրապետության ղեկավարությունը ցույց տա իր ձգտած գործարքը կնքելու պատրաստակամություն։

Ավելի վեր Թրամփը «Թրութ Սոշալ»-ում գրել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ չի վարում և չի պլանավորում վարել Իրանի հետ։

Leave a Comment