«Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյան

«Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյան

«Հիշեք ժողովրդական ասույթը, որ՝ ուղիղ խոսքը էշին են ասում: Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրոինտեգրում, որովհետև մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է. ո՞նց պետք է էլ ավելի ուղիղ ասել սրա մասին»,- արձագանքելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով. «Դուք՝ որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող, ո՞նց եք վերաբերում ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին և եթե լինի հանրաքվե, ինչպիսի՞ դիրքորոշում կարտահայտեք»: Հովսեփյանը նշեց, որ երեկվա իր ելույթում խոսել է եվրոինտեգրման կարևորության մասին. «Ու դուք հիմա պնդում եք, որ մենք դեմ ենք եվրոինտեգրմա՞նը: Պետք է ավելի ուշադիր լսել: Երբ խոսում եք օրենքի մասին, ավելի մանրակրկիտ կանդրադառնամ, որովհետև ունենք իրավիճակ, երբ ունենք մեկտողանոց օրենք՝ առանց հիմնավորումների ու իրավիճակ, երբ գործադիրի ղեկավարն ասում է՝ օրենքի բովանդակությունն այսօր այլընտրանք չէ. առաջանում է որոշակի հակասություն»,- նշեց ընդդիմադիրը:

Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Հասմիկ Հակոբյանի հարցը՝ Արեգա Հովսեփյանին

Leave a Comment