Լուլուն խորապես թքած ունի – BlogNews.am



Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ առողջական խնդիրների հիմքով ազատել է իր որդուն ծառայությունից՝ Լուլուն երդվել-պատռտվել է, թե ինքը ոչ մեկին բանակից չի ազատել. պետությունն է խնդիրներ տեսել իր որդու առոջղականում՝ որոշելով նրա կյանքը փորձության չենթարկել: «Իմ տղան ունի տարկետում, ինչպես հազարավոր տղաներ ունեն տարկետում»,-մասնավորապես՝ հայտարարել է Լուլուն ու մատնացույց արել իր որդու սպորտսմեն լինելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ մինչև տարկետման ժամկետի ավարտը կկարողանան լուծել առողջական խնդիրներն ու ուղարկել բանակ:
 
Սանոսյան Գնելի ֆուտբոլիստ տղանել էր, ինչպես հայտի է, ազատվել ծառայությունից՝ կրկին առողջական խնդիրների հիմքով. այս մասին գրվեց մամուլում, իսկ Գնելը, ինչպես և Լուլուն, շտապեց հերքել ամենահավանական տարբերակը՝ վստահեցնելով՝ սեփական դիրքն ու կապերը չի չարաշահել:
 
Լուլուն էլ, բնականաբար, չէր կանգնելու ու խոստովաներ, որ չարաշահել է իր դիրքն ու որդուն ինքնասպանության ռիսկից փրկել: Այստեղ, սակայն, հարցը հանրային վստահությանն է վերաբերում. ասել ՔՊ-ականները կարող են ամեն ինչ, բայց մեծ հարց է, թե արդյոք նրանց խոսքերին հավատացողներ կգտնվեն, թե՝ ոչ: Ընդ որում՝ հանրային անվստահությունը միայն այս կոնկրետ դեպքի հետ կապված չէ. լուլուներն այն  մարդու նվիրյալներն են, որը մեկ-երկու ամիս առաջ խոստանում էր, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա աշնանը պատերազմ է լինելու, իսկ հետո խոստովանեցին, որ գույները խտացրել էին, որ «ստռախ գանյատ» անելու ճանապարհով վերընտրվեն: Հետևաբար՝ ո՞ր մի նորմալ մարդը կհավատա լուլուների երդումներին, եթե նույնիսկ նրանք ճիշտ են:
 
Լուլուն թքած ունի. Նիկոլը, մեկ է, արդեն վերընտրվել է ու մտադիր չէ իշխանությունը զիջել որևէ մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment