Ադրբեջանական նավթի գինն աճել է

Ադրբեջանական նավթի գինն աճել է

Համաշխարհային շուկաներում ադրբեջանական «Azeri Light» (CIF) ապրանքանիշի նավթի գինն աճել է:

«APA Economics» գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական նավթի մեկ բարելի գինն աճել է 3,27 դոլարով կամ 3,58%-ով՝ հասնելով 94,58 դոլարի:

Ադրբեջանական նավթի նախորդ գինը կազմում էր 91,31 դոլար:

Այս տարվա բյուջեում «Azeri Light» ապրանքանիշի ադրբեջանական նավթի 1 բարելի միջին գինը հաշվարկվել էր 65 ԱՄՆ դոլարի չափով:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment