Ղազարյան Սոնիկը լույս է սփռել այն հարցի վրա, թե ինչու են հայ ժողովրդի պատմությունը դարձրել «Հայաստանի պատմություն»: Ըստ նրա՝ «հայոց պատմություն»-ը կայսրությունից մեզ պարտադրված է եղել, քանի որ ցանկացել են, որ մենք մեզ զգանք որպես ընդամենը մի հերթական ժողովուրդ, մինչդեռ «Հայաստանի պատմություն»-ն ընդգծում է հայ ժողովրի քաղաքական սուբյեկայնությունն ու ցույց տալիս, որ հազարավոր էթնիկ խմբերի միջից ընտրյալ 195-ից մեկն էլ հայերս ենք, որ պետություն ունենք:
Գեղեցիկ է փաթեթավորել էրդողանահաճո որոշումը Սոնիկը, այնպես չէ՞: Իսկ գիտե՞ք, թե ինչու է «Հայաստանի պատմություն»-ը թրքահաճո: Իրականում այդպիսին է, քանի որ եթե հայոց պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է՝ հայերի ձևավորումից, հնագույն շրջանից մինչև մեր օրերը, ապա Հայաստանի պատմությունը ավելի նեղ իմաստ ունի. նշանակում է ժամանակակից Հայաստանի տարածքի և այդ տարածքում գոյություն ունեցած պետական կազմավորումների պատմությունը՝ անկախ նրանից, թե տվյալ ժամանակաշրջանում այնտեղ ապրող բնակչությունը հայ է եղել, թե ոչ։ Այսինքն՝ այն առավելապես տարածքի՝ 29743քկմ-ի պատմությունն է, մինչդեռ առաջին դեպքում գործ ունենք շատ ավելի ընդարձակ, պատմական խորք ունեցող երևույթի հետ:
Իսկ ո՞ւմ է խանգարում հայոց պատմության խորքը, ո՞վ չի ուզում, որ հայերը հիշեն՝ ով են, որտեղից են, ովքեր են նախնիներն ու ինչ մեծագործություններ են նրանք արել: Չուզողը ոչ թե Սոնիկի նախանշած կայսությունն է՝ Ռուաստանը, այլ Կովկասում ռուսների աշխարհաքաղաքական մրցակից թուրքերը, որոնց պետության արևելյան հատվածը պատմական Հայաստանի տարածքն է, ինչպես և պատմական Հայաստան են նաև Ադրբեջանի արևմտյան ու կենտրոնական շրջանները. ոչ միայն Արցախն է հայկական հող:
Այն, որ նման քարոզ է հնչում ԱԺ բարձր ամբիոնից, բնականաբար, պատահական չէ. սոնիկներին մարդ սարքածների պատվերն է, որոնց բուն նպատակը Հայաստանի թրքացումն ու Կովկասում Ռուսաստանի ազդեցության չեզոքացումն է. այդ հաշվարկով են Նիկոլին գուրգուրում ու լեգիտիմացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: