Առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 17-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տոնական ընթրիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության WeChat-ի էջում, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին՝ ժամը 17:30-ին, Չանինին շրջանում։ Տեղի բնակիչներից մեկը իր տան բակում ընդունելություն էր կազմակերպել՝ երեխաների ուսումնական հաստատություն ընդունվելու առիթով։
Ժամանակավոր կառուցված ծածկի վրա անձրևաջուր է կուտակվել, ինչի հետևանքով այն պահող պարանները չափազանց ձգվել են, և պատը փլուզվել է։ Դրա հետևանքով երեք մարդ տեղում մահացել է, ևս երկուսը՝ հիվանդանոցում։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։