Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օգոստոսի 19-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնման համար։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։ Սահմանափակումներ են գործել…
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օգոստոսի 19-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնման համար։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Սահմանափակումներ են գործել Օրենբուրգի, Ուֆայի, Բուգուլմայի, Իվանովոյի, Յարոսլավլի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում, ինչպես նաև Մոսկվայի Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։
Ավելի ուշ Ռոսավիացիան հայտնել է, որ Դոմոդեդովո, Ժուկովսկի և Սարատովի օդանավակայաններում սահմանափակումները հանվել են, և դրանք վերսկսել են չվերթների սպասարկումը։
Միևնույն ժամանակ, Օրենբուրգի, Ուֆայի, Բուգուլմայի, Իվանովոյի, Յարոսլավլի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի և Կալուգայի օդանավակայաններում սահմանափակումները շարունակում են գործել։
Ռոսավիացիայի տվյալներով՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցված ռեժիմով։