Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 19-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 19-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 14-17 մ/վ-ի։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի +32-ից +34 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +24-ից +29, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +23-ից +27, նախալեռներում՝ +29-ից +31, Գեղարքունիքում՝ +20-ից +25, Լոռիում՝ +23-ից +27 աստիճան։

Տավուշի նախալեռներում օդը կտաքանա մինչև +22-ից +26, հովիտներում՝ մինչև +27-ից +31, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ մինչև +23-ից +27, նախալեռներում՝ մինչև +28-ից +33 աստիճան։

Արարատի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կլինի +32-ից +34, հովիտներում՝ +32-ից +35, Արմավիրում՝ +31-ից +34 աստիճան։

Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է +25-ից +28, նախալեռներում՝ +32-ից +35 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում օդը կտաքանա մինչև +20-ից +23, նախալեռներում՝ մինչև +24-ից +28, հովիտներում՝ մինչև +30-ից +34 աստիճան։

Արցախում կանխատեսվում է մինչև +29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment