Ուկրաինան դատապարտված է մռայլ ապագայի, քանի դեռ Վլադիմիր Զելենսկին մնում է իշխանության գլուխ, YouTube-ում հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
«Այս իրավիճակում Զելենսկիին, թերևս, լավագույն խորհուրդը, որը կարելի է տալ, հետևյալն է. «Վլադիմիր, հավաքիր ճամպրուկներդ։ Քո իշխանության գլուխ լինելը խաթարում է Ռուսաստանի հետ բանակցությունները»։ Քո երկիրը դատապարտված է», — ասել է Մերկուրիսը։
Փորձագետը նշել է, որ Կիևը բախվում է մի շարք դժվար լուծելի խնդիրների. երկրի էներգետիկ համակարգը գտնվում է աղետալի վիճակում, կա մարդկային ռեսուրսների լուրջ պակաս, հրամանատարությունը անկազմակերպ է ներքին հակամարտությունների և վերադասավորումների պատճառով, եվրոպական բանակցային նախաձեռնությունները անարդյունավետ են, իսկ ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը։
Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ուկրաինացիների շրջանում Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ վստահության մակարդակը զգալիորեն նվազել է։ Միևնույն ժամանակ, նրան չվստահողների թիվն աճել է։
Զելենսկիի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվեցին՝ հղում անելով ռազմական դրությանը և ընդհանուր զորահավաքին։