Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Պապոյան – armeniatoday.am

Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 3-ից մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը և արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

Պապոյանը նշել է, որ մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։ «Կոնկրետ գործարանը մթերումն իրականացնում է 40-80 դրամով՝ կախված լոլիկի որակից և կարող եմ ասել, որ անսահմանափակ քանակությամբ այս տարի մթերելու է. Այսինքն, ընդհանրապես Հայաստանում ինչքան դաշտային լոլիկ կա կամ ջերմոցային լոլիկ, որը մթերման ենթակա է, կարելի բերել և գործարանը կմթերի, և մեր մյուս գործարանները կմթերեն»,- ասել է նա։

Ըստ Պապոյանի՝ կառավարությունը սահմանափակել է երրորդ երկրներից դեպի Հայաստան տոմատի մածուկ ներմուծել, ինչի հետևանքով, նոր խոսքով, լոլիկը կմթերվի և մեր տեղական արտադրությունը կզարգանա։

Արմավիրի մարզի մի խումբ գյուղացիներ օգոստոսի 17-ին բողոքի ակցիա էին անցկացրել և փակել ճանապարհը՝ պահանջելով լուծել դեղձի բերքի իրացման խնդիրը։

Leave a Comment