
«Ուզում եմ անդրադառնալ քայլիստ երեսփոխան Նազելի Բաղդասարյանի պաթոսախառն և մուննաթալի ելույթին՝ կապված հայ գերիների հայրենիք վերադարձի հետ։ Թե բա՝ տիտանական աշխատանք ենք տարել․․․ Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւմ պատճառով են այդ մարդիկ գերեվարվել․․․ Իշխանության պատճառով մենք հայտնվեցինք պատերազմում և նրանց հորդորով Արցախ գնացած մարդիկ գերեվարվեցին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Տեսանյութին կից նա գրել է․ «Հայ գերիների վերադարձի համար ի՞նչ է արել Նիկոլ Անհողը…
Կամ ո՞ւմ վրա են մուննաթ գալիս քայլիստները գերիների վերադարձի պահով»։
Աղբյուրը` Գագիկ Համբարյան