Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6 համերգ՝ 3 դասական և 3 ջազային։
Դասական համերգային ծրագիր
«Կանտատա» անսամբլի և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ՝
- Ա. Դոլուխանյան — «Երևանի գիշերները»
- Ա. Հարությունյան — «Երգիր ինձ համար», «Վոկալիզ»
- Ռ. Մելիքյան — «Սիրուն գիշեր»
- Erik Satie — Je te veux
- Francis Poulenc — Les chemins de l’amour
- Vincenzo Ciara — La Spagna
- Reynaldo Hahn — À Chloris
- Սերգեյ Ռախմանինով — «Сирень», «Здесь хорошо»
- Ástor Piazzolla — Milonga sin palabras
- Լ. վան Բեթհովեն — «Во лесочке», «Ах, реченьки, реченьки», «Как пошли наши подружки», Schöne Minka, ich muß scheiden։
Օգոստոսի 25 — Մերգելյանի այգի
Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի
Ջազային համերգային ծրագիր
ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors» և «New York – Yerevan» ջազ խմբերի կատարմամբ կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ։
Օգոստոսի 26 – Վահագն Դավթյանի այգի
Օգոստոսի 27 – Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 – Մերգելյանի այգի
Սկիզբը՝ ժամը 20:00-ին
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին՝ վայելելու Երևանի երեկոները դասական և ջազային երաժշտության ուղեկցությամբ See less
