Գերագույն դատարանն վերահաստատեց «Յաբլոկո»-ն ընտրապայքարից դուրս թողնելու որոշումը

Խաղաղության կոչը վտանգավոր Է Ռուսաստանում

Երբ Ռուսաստանում որևԷ կուսակցություն զրկվում Է ընտրություններին մասնակցելու իրավունքից, ուրեմն օրվա հրատապ հարցի վերաբերյալ  զայրացրել Է Կրեմլի ղեկավարին: Թե որն Է այդ հարցը՝ գիտեն բոլոր ռուսաստանցիները: Հիմա չկա պատերազմից ավելի կարևոր թեմա:

Ռուսաստանում գործում են եղբայրասպան պատերազմի դեմ պայքարող ուժեր: Շատ չեն, բայց կան: Քաղաքական լուրջ պատմություն ունեցող  կառույցը, որը միանշանակ պահանջում Է խաղաղություն հաստատել՝ «Յաբլոկոն» Է:

Օգոստոսի 10-ին Գերագույն դատարանը քննել Է «Յաբլոկոն» ընտրացուցակից հանելու «Ռոդինա» կուսակցության օգոստոսի 7-ի հայտն ու բավարարել Է այն:

Գրանցված ևս մի քանի ուժեր պնդել են, թե, իբր, «պատերազմը դադարեցնելու կոչն այսօր հավասարազոր Է Ուկրաինայի նացիստական ղեկավարությանը սատարելու կոչին» և պահանջել են արգելել դրա մասնակցությունը սեպտեմբերի 18-ից 20-ը կայանալիք Պետական դումայի ընտրություններին:

Դատարանն ուժի մեջ Է թողել որոշումը

«Յաբլոկոն» բողոքարկել Է վճիռը, բայց այսօր Գերագույն դատարանն այն վերահաստատել Է, մերժելով «Յաբլոկոյի» բոլոր հայտերը և մասնակի մերժելով նաև վճռի ձևակերպումից դժգոհ «Ռոդինայի» մեկ հայտը:

«Յաբլոկո»-ի լիդեր Նիկոլայ Ռիբակովը պնդել Է, որ կուսակցությունը կպայքարի ընտրություններին մասնակցելու համար: Առաջիկա օրերին նրանք կներկայացնենք վերահսկողական բողոք Գերագույն դատարանի նախագահություն, բացի այդ, Ռիբակովը հիշեցրել Է, որ կա նաև  Ռուսաստանի Սահմանադրական դատարանը:

«Երկիրը կսարսափի այս նահատակագրությունից»

Մինչդեռ երեկ իսկ Մոսկվայից 600 կիլոմետր հյուսիսարևմուտք՝ Պսկովում, դատարանը 11 տարվա ազատազրկման Է դատապարտել «Յաբլոկոյի» փոխնախագահ, ռուս-ուկրաինական պատերազմի ընդդիմախոս, 63-ամյա Լև Շլոսբերգին, որը 2016-21 թվականներին Պսկովի շրջանի տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Էր:

Նրան մեղադրել են պատերազմի մասին կեղծ տեղեկություններ և բանակը վարկաբեկող լուրեր տարածելու համար: Դատավճիռն անակնկալ չԷր Շլոսբերգի համար: Նա հերքում Է բոլոր մեղադրանքները: Նա ասել Է, որ պատերազմը  փոխել է բոլոր քաղաքացիների կյանքը։ Հազարավոր մարդիկ զոհվել են:

«Վաղ թե ուշ կհրապարակվի զոհվածների ճշգրիտ և ամբողջական թիվը՝ անուններով, և ամբողջ երկիրը կսարսափի այս նահատակագրությունից»,- ասել Է Շլոսբերգը։

Դահլիճում ներկա մարդկանցից մի քանիսը վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել Շլոսբերգին: Նիկոլայ Ռիբակովը խոսել Է իր զինակցի նկատմամբ ընդունված դատավճռի մասին:

«Յաբլոկոն» կոչ Է անում հրադադար կնքել Ուկրաինայի հետ և երկրում վերջ տալ բռնաճնշումներին:

Ռիբակովն ասել Է, որ, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների, ընտրողների 18 տոկոսը, ցանկանում Է Դումայի ընտրություններում սատարել «Յաբլոկո»-ին:

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  այսօր քվեաթերթիկներից հեռացրել Է «Յաբլոկոյի» անունը:

Leave a Comment