Իրաքում վառելիքի պահեստում հրդեհ է բռնկվել․ մոտ 30 մարդ է տուժել

Իրաքում վառելիքի պահեստում հրդեհ է բռնկվել․ մոտ 30 մարդ է տուժել

Իրաքի հյուսիսում՝ Սուլեյմանիա նահանգի Տանգրո արդյունաբերական գոտում, վառելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մոտ 30 մարդ է տուժել։ Նրանց թվում են քաղաքացիական պաշտպանության ծառայության չորս աշխատակից։ Կատարի QNA գործակալության փոխանցմամբ՝ փրկարարներին ավելի քան չորս ժամ տևած աշխատանքից հետո հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհը։

Կրակը ոչնչացրել է տասնյակ ավտոցիստեռններ և ավելի քան 3 միլիոն լիտր բենզին։ Տուժածների մեծ մասին բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում, իսկ ծանր վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հրդեհի բռնկման պատճառներն ու պատճառված վնասի վերջնական չափը դեռ պարզվում են։ Հարակից պահեստներ կրակի տարածումը հաջողվել է կանխել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment