
«Այս ընթացքում քանի՞ ճանաչված սպորտսմեն է մեզ լքել, որոնք քաղաքական հատվածն էին մատնանշում, և՛ Լևոն Արոնյանը, և՛ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանն էր անտարբերությունից դժգոհում»,- Tribune-ը դիմեց ՔՊ-ական պատգամավոր, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին։
«Էրիկ Իսրայելյանը լուրջ խնդիրներ է ունեցել իր ֆեդերացիայի հետ, թող այնտեղ խնդիրները փնտրի, իսկ Լևոն Արոնյանը՝ իր անձնական խնդիրների և իր բնավորության հետ կապված»,- պատասխանեց Հարությունյանը։ «Քավորի հանգամանքը կապ ունի՞ Լևոն Արոնյանի հեռացման հետ, ինքը դա էր մատնանշել»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Կապ չունի, կարծում եմ՝ ինքը անկեղծ չի»,- համառոտեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի առաջին ամուսնության քավորը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր։