Հայաստանը սփյուռքահայի համար պարզապես զբոսաշրջային բացիկ կամ ամռանը «խորոված ուտելու» տեղ չէ։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք խոստովանել, որ հայրենիքն ու Սփյուռքը հաճախ խոսում են տարբեր լեզուներով, նույնիսկ երբ երկուսն էլ հայերեն են հնչում։ Ֆրանսաբնակ քաղաքագետ և վերլուծաբան Տիգրան Եգավյանը «Սփյուռքի ձայն» հաղորդաշարի եթերում բացեց այն «ցավոտ» հարցերի տուփը, որոնց մասին սովորաբար լռում ենք կենացների ժամանակ։
Սփյուռքը միայն «տեղ» չէ, այն հոգեվիճակ է
Երբեմն թվում է, թե հենց հատում ես սահմանը, դառնում ես Սփյուռք։ Տիգրան Եգավյանի համար, սակայն, ամեն ինչ ավելի խորն է։ Սփյուռքը ոչ թե գաղթականների հավաքածու է, այլ կայացած ինքնություն․ «Սփիւռքը դառնալու համար առնուազն նուազագոյնը երկու-երեք սերունդ կուզէ դրսում ապրող… Սփիւռքը «մտքի վիճակ» է առաջին հերթին։ Այն է, որ կապրի հոգեւոր Հայաստանի մէջ։ Հոգեւոր հայրենիքը զուգահեռ քաղաքական, ֆիզիկական հայրենիքին»։Սփյուռքը միայն «տեղ» չէ, այն հոգեվիճակ է Երբեմն թվում է, թե հենց հատում ես սահմանը, դառնում ես Սփյուռք։ Տիգրան Եգավյանի համար, սակայն, ամեն ինչ ավելի խորն է։ Սփյուռքը ոչ թե գաղթականների հավաքածու է, այլ կայացած ինքնություն․ «Սփիւռքը դառնալու համար առնուազն նուազագոյնը երկու-երեք սերունդ կուզէ դրսում ապրող… Սփիւռքը «մտքի վիճակ» է առաջին հերթին։ Այն է, որ կապրի հոգեւոր Հայաստանի մէջ։ Հոգեւոր հայրենիքը զուգահեռ քաղաքական, ֆիզիկական հայրենիքին»։
Ինտրիգը՝ Փարիզի սրճարաններում նստած քննադատե՞լ, թե՞ գործել
Ամենամեծ բախումը տեղի է ունենում այնտեղ, որտեղ սփյուռքահայը փորձում է մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին՝ առանց քաղաքացիության պարտավորությունների։ Տիգրան Եգավյանն այստեղ շատ ուղղախոս է. եթե ուզում ես որոշում կայացնել, դարձիր քաղաքացի, վճարիր տուրքեր ու ծառայիր բանակում․ «Ինձի համար քիչ մը անհարմար կնկատեմ, եթէ դուն այդտեղ չես, չես հասկնար այստեղի խաղերը՝ չես կրնար միջամտել։ Կրնաս կարծիք տալ, բայց միջամտելը սխալ է, որովհետեւ մենք քաղաքացի չենք»։ Ըստ նրա՝ Սփյուռքի առաքելությունը պետք է լինի ոչ թե ներքին խոհանոցում «գդալ խառնելը», այլ Հայաստանի թիկունքում որպես հզոր, ինստիտուցիոնալ ուժ կանգնելը։Ինտրիգը՝ Փարիզի սրճարաններում նստած քննադատե՞լ, թե՞ գործել Ամենամեծ բախումը տեղի է ունենում այնտեղ, որտեղ սփյուռքահայը փորձում է մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին՝ առանց քաղաքացիության պարտավորությունների։ Տիգրան Եգավյանն այստեղ շատ ուղղախոս է. եթե ուզում ես որոշում կայացնել, դարձիր քաղաքացի, վճարիր տուրքեր ու ծառայիր բանակում․ «Ինձի համար քիչ մը անհարմար կնկատեմ, եթէ դուն այդտեղ չես, չես հասկնար այստեղի խաղերը՝ չես կրնար միջամտել։ Կրնաս կարծիք տալ, բայց միջամտելը սխալ է, որովհետեւ մենք քաղաքացի չենք»։ Ըստ նրա՝ Սփյուռքի առաքելությունը պետք է լինի ոչ թե ներքին խոհանոցում «գդալ խառնելը», այլ Հայաստանի թիկունքում որպես հզոր, ինստիտուցիոնալ ուժ կանգնելը։
«Հայկական Էրազմուս» և լեզվական հեղափոխություն
Որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը իրար չկորցնեն, Տիգրան Եգավյանն առաջարկում է կոնկրետ ռազմավարություն։ Օրինակ՝ ստեղծել կրթական այնպիսի համակարգ, որտեղ սփյուռքահայ երիտասարդը ոչ թե հյուր կգա, այլ կգա ուսանելու։ Բայց ամենահամարձակ առաջարկը վերաբերում է մեր լեզվին․ «Պէտք է պահանջեն, որ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը ընդունի արեւմտահայերէնը որպէս պաշտօնական լեզու՝ արեւելահայերէնի զուգահեռ։ Որպէսզի պետութիւնը յատուկ գործիքներ մշակէ, որ այդ ժառանգութիւնը մնայ նաեւ Հայաստանի մէջ»։«Հայկական Էրազմուս» և լեզվական հեղափոխություն Որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը իրար չկորցնեն, Տիգրան Եգավյանն առաջարկում է կոնկրետ ռազմավարություն։ Օրինակ՝ ստեղծել կրթական այնպիսի համակարգ, որտեղ սփյուռքահայ երիտասարդը ոչ թե հյուր կգա, այլ կգա ուսանելու։ Բայց ամենահամարձակ առաջարկը վերաբերում է մեր լեզվին․ «Պէտք է պահանջեն, որ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը ընդունի արեւմտահայերէնը որպէս պաշտօնական լեզու՝ արեւելահայերէնի զուգահեռ։ Որպէսզի պետութիւնը յատուկ գործիքներ մշակէ, որ այդ ժառանգութիւնը մնայ նաեւ Հայաստանի մէջ»։
Ի՞նչ է սպասվում մեզ
Տիգրան Եգավյանի վերլուծությունը զգուշացում է բոլորիս. Սփյուռքը մաշվում է, իսկ Հայաստանը՝ պարպվում։ Եթե մենք շարունակենք բաժանվել «կողմ» և «դեմ» ճամբարների, կկորցնենք այն ամենը, ինչ ունենք։ Փոխարենը՝ նա առաջարկում է դառնալ «դիմադրող» տեսակ․ «Հայը միայն պարտուած մէկը չէ, հայը միայն խեղճ ու կրակ չէ, նաեւ շատ նուաճումներ ունեցած ենք տարբեր ոլորտներում։ Ասիկա ինձի համար թիւ մէկ առաջնահերթութիւն է… Նախ եւ առաջ ինքզինքդ զօրացնես, յետոյ Հայաստանի զօրավիգ կկանգնիս»։
Ֆրանսաբնակ լրագրողի կոչը հստակ է. ստեղծել այնպիսի հայ մարդ, ով կլինի ինքնաբավ, կրթված և ամուր կպած իր արմատներին՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ապրում։